|

Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոնը (ՏՀԿ) անկախ, շահույթ չհետապնդող հետազոտական կենտրոն է, որն առաջարկում է լայնամասշտաբ ռազմավարական վերլուծություններ և անկողմնակալ հետազոտություններ, ինչպես նաև իրականացնում է մի շարք կրթական և քաղաքականության հետ առնչվող ծրագրեր:
Որպես Հայաստանում առաջատար հետազոտական կենտրոն` ՏՀԿ-ն իրականացնում է հետազոտություններ և վերլուծություններ, ինչպես նաև զարգացնում է քաղաքական նախաձեռնություններ` ուղղված քաղաքական և տնտեսական բարեփոխումների խթանմանը և Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը: ՏՀԿ-ն ձգտում է նախաձեռնել քաղաքական քննարկումներ և խթանել քաղաքացիական ակտիվությունը` միաժամանակ ընդլայնելով հասարակության ներգրավվածությունը հասարակական-քաղաքական գործընթացում: ՏՀԿ-ն համագործակցում է որոշումների ընդունման գործընթացում մասնակցություն ունեցող մի շարք դերակատարների հետ, ներառյալ քաղաքացիական հասարակությունը, միջազգային կազմակերպությունները, մասնավոր հատվածը, համալսարանները և պետական կառույցները:
Որպես անկախ հետազոտական կենտրոն` ՏՀԿ-ն իրականացնում է լայնամասշտաբ ռազմավարական վերլուծություններ և անկողմնակալ հետազոտություններ հինգ հիմնական ոլորտներում.
(1) Կովկասյան տարածաշրջանին վերաբերող հետազոտություններ` ներառելով Իրանը, Ռուսաստանը և Թուրքիան,(2) Ազգային անվտանգության և պաշտպանության հիմնահարցեր,
(3) Տնտեսություն և կառավարում,
(4) Կրթություն և սոցիալական խնդիրներ, այդ թվում` գենդերային,
(5) Հասարակական քաղաքականություն:
ՏՀԿ-ի երկարաժամկետ հիմնական նպատակներից մեկն է ծառայել որպես կայուն զարգացման և բարեփոխումների խթան` աջակցելով հասարակական քաղաքականության ձևավորմանը նորարարական և անկողմնակալ ռազմավարական հետազոտությունների և վերլուծությունների միջոցով:
Տարածաշրջանային Հետազոտությունների Կենտրոն
Եզնիկ Կողբացու 39,
Առաջին հարկ,
0010 Երևան, Հայաստան,
Հեռ. (+374) 10 54 06 31
Ադրբեջանը լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Ռիչարդ Կիրակոսյան. Սերժ Սարգսյանը վերջին մոհիկանն է
| News - Media |

«Երևանի ավագանու ընտրությունների անցկացումը ևս մի կորսված հնարավորություն էր իշխանությունների համար` ավելի ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, ժողովրդավարության զարգացման և այս անընդունելի ընտրախախտումներին վերջ տալու համար»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը` խոսելով մայիսի 5-ին տեղի ունեցած ընտրությունների մասին:
ՀՐԱՎԵՐ
| News - Events |
ՀՐԱՎԵՐ
Հատուկ զեկույցներ և քննարկում
Թուրքիայի արտաքին քաղաքականության մարտահրավերները` Հարավային Կովկասի և Սիրիայի օրինակներով
8 մայիսի 2013, չորեքշաբթի
14:30-16:30
Գոլդեն Թուլիփ հյուրանոց
Վիվալդի սրահ
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ), Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան հետ համատեղ, հրավիրում է Ձեզ մասնակցելու Թուրքիայի արտաքին քաղաքականությանը վերաբերող միջոցառմանը, որը տեղի կունենա մայիսի 8-ին, Գոլդեն Թուլիփ հյուրանոցի Վիվալդի սրահում:
Զեկույցները կներկայացնեն Թուրքիայի արտաքին քաղաքականության յուրահատուկ գնահատականը` կենտրոնանալով Հարավային Կովկասում Թուրքիայի ներգրավման և Սիրիայում շարունակվող պատերազմի արդյունքում ի հայտ եկած մարտահրավերների վրա: Չնայած զեկույցները կլինեն անգլերեն` կտրամադրվի թարգմանություն:
ՏՀԿ տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը կբացի հանդիպումը` ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքականության ընդհանուր վերլուծություն, որին կհաջորդի Միջազգային Խաղաղության Կարնեգի հիմնադրամի Մերձավոր Արևելքի ծրագրի հրավիրյալ փորձագետ Բայրամ Բալջիի ելույթը, որում նա կկենտրոնանա Մերձավոր Արևելքում, Կենտրոնական Ասիայում և Հարավային Կովկասում Թուրքիայի վարած արտաքին քաղաքականության վրա:
Որպես անկախ հետազոտական կենտրոն ՏՀԿ-ն հաճախ է առաջարկում նմանատիպ միջոցառումներ և ճեպազրույցներ, որոնք նպատակ ունեն տրամադրել անաչառ վերլուծության այլընտրանքային աղբյուր և տեղեկետվություն մի շարք քննադատական հարցերի վերաբերյալ:
Մանրամասների համար կարող եք կապվել մեզ հետ Այս էլ.փոստի հասցեն պահպանված է spam bots-երից, պետք է JavaScript-ին հնարավորություն տալ դիտելու համար էլեկտրոնային հասցեով:
Armenia Again Signals No Entry Into Russian Trade Bloc
| News - Media |

Armenia has signed an essentially non-binding memorandum of understanding with the Customs Union of Russia, Kazakhstan and Belarus that does not call for its membership of the Russian-led trade bloc which Moscow hopes to extend to other ex-Soviet states.
http://www.armenialiberty.org/content/article/24955170.html
http://www.azatutyun.am/content/article/24954747.html (in Armenian)
http://rus.azatutyun.am/content/article/24954954.html (in Russian)











