Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի հոդվածաշարի վերջին հրապարակումը, որը կոչվում է «Հայաստանի չհաղթահարված մարտահրավերները 2015 թվականին», գրվել է Հայկակ Արշամյանի կողմից, որտեղ հեղինակը գնահատել է Հայաստանի նախորդ տավա մարտահրավերները, որոնք շարունակում են սպառնալ երկրի անվտանգությանը նաև 2016-ին։ Հայերենով գրված սույն հոդվածը քննարկում է մի շարք ոլորտներում եղած մարտահրավերները, ներառյալ՝ քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրներն ու ժողովրդավարության զարգացման հետ կապված հիմնահարցերը։ Արշամյանը գտնում է, որ առկա մարտահրավերները պայմանավորված են ոչ միայն 2015-ի գլոբալ տնտեսական ու քաղաքական վայրիվերումներով և այլ զարգացումներով, այլև ՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությամբ։
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնը (ՏՀԿ)՝ որպես անկախ վերլուծական կենտրոն, ակտիվորեն ներգրավված է Հայաստանի հասարակական քաղաքականության գործընթացում և պարբերաբար անդրադառնում է Հայաստանին և տարածաշրջանին վերաբերող հիմնահարցերին։