RSC
Featured

Ռիչարդ Կիրակոսյան. Հայաստանը ռազմավազքում շեշտը դնում է որակի վրա

Richard Giragosian

Կիրակոսյանը կարծում է, որ Ռուսաստանը շահագործում է չլուծված կոնֆլիկտը` իր ազդեցությունն ամրապնդելու համար:

Հակամարտությունների հետազոտությամբ զբաղվող Քրիստիան Կոլտերը չի կարծում, թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծումը կարող է կարգավորվել խաղաղ ճանապարհով: Ըստ նրա` Մադրիդյան սկզբունքները միմյանց հակասող են և մտավախություն ունի, որ գործնականում շատ հնավարություններ չեն մնացել:

.

Կարող է իրավիճակի փոփոխություն առաջացնել նաև Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելը` ռազմական հավասարակշռության խախտման առումով: Այս կարծիքին է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը: Չնայած, ըստ նրա, Հայաստանը դեռեւս համաքայլ է գնում Ադրբեջանին: Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանը բացահայտորեն շահագործում է չլուծված կոնֆլիկտը` իր ազդեցությունն ամրապնդելու համար:

{youtube}xETMX9aKlwg||387{/youtube}

Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության գլխավոր քարտուղար Մալքլ Քամբեքը հայտարարեց, որ Հայաստանը Ադրբեջանին համաքայլ գնալու համար պետք է տնտեսապես հետ չմնա: Դրան կարող է նպաստել Հայաստանի ինտեգրումը Խոր եւ համապարփակ ազատ առեւտրի գոտուն:

Ըստ Եվրոպացի բարեկամի` Ասոցացման համաձայնագիրը հենց այն քաղաքական պլանն է, որով Հայաստանը կկարողանա համակշռել ադրբեջանական ռազմավազքին եւ կկարողանա հակակշիռներ ունենալ ագրեսորին: Այդ նպատակով անհրաժեշտ է իրականացնել բարեփոխումներ, խթանել տնտեսական աճը, ստեղծել նոր ու ավելի հզոր Հայաստան:

http://www.armnewstv.am/hy/1373553850