
«Այն պարը, որը մենք տեսնում ենք Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» միջև, այդ պարը տանգո չէ, քանի որ տանգոն պահանջում է երկու զուգընկեր: Բայց այստեղ պարողներից մեկը չի ուզում պարել:»
http://168.am/2012/10/29/139602.html
.
«Այն պարը, որը մենք տեսնում ենք Հայ ազգային կոնգրեսի և «Բարգավաճ Հայաստանի» միջև, այդ պարը տանգո չէ, քանի որ տանգոն պահանջում է երկու զուգընկեր: Բայց այստեղ պարողներից մեկը չի ուզում պարել:»
http://168.am/2012/10/29/139602.html
.
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը կարծում է, որ քաղաքացիական հասարակությունը միանշանակ կարող է քաղաքական կյանքում փոփոխություններ մտցնել: galatv.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ դրա վառ օրինակը ՀՀԿ պատգամավոր, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի կողմից իրեն պատկանող «Հարսնաքար» ռեստորանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, որի հետևանքով մահացավ ռազմական բժիշկ Վահե Ավետյանը, պատգամավորական մանդատից հրաժարվելն էր:
http://www.galatv.am/news/view/item_02568.html
.
Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը galatv.am-ի լրագրողի հարցադրմանը, թե երեկ առավոտյան Թուրքիայում հայկական օդանավի հարկադրաբար իջեցման միջադեպն արդյո՞ք կապված է վերջերս ռուսական ինքնաթիռից առգրավված ռազմամթերքի հետ, որը ուղարկվելիս է եղել Սիրիա, և արդյո՞ք Թուրքիան այսկերպ փորձում է վերահսկել Սիրիա մտնող ցանկացած տեսակի հումանիտար օգնություն, պատասխանեց. «Այս երկու դեպեքերը շատ տարբեր են իրարից: Ռուսական օդանավը տեղափոխում էր ռազմամթերք, իսկ հայկական օդանավը բեռնված էր մարդասիրական ուղեբեռով, որը մեկնում էր Հալեպ»:
http://www.galatv.am/news/view/richard-giragosyan-plane-to-syria.html
.
Հայաստանի քաղաքականությունը դեռևս գլխավորվում է անհատների կողմից, որոնք կարող են լինել և Մոսկվայից և Վաշինգտոնից: Հարկ է նշել, որ Նույնիսկ Վարդան Օսկանյանին և Րաֆֆի Հովհաննիսյանին չպետք է համարել պռոամերիկյան կամ պռոռուսական: Անկեղծ ասած, Վարդան Օսկանյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը նախևառաջ հայամետ են:
http://www.galatv.am/news/view/oskanyan-hovhannisyan.html
.Վրաստանն անկանխատեսելի երկիր է չափազանց: Իվանիշվիլիի գաղափարներն ու հայացքները Սահակաշվիլիի համեմատ, առավել հակառուսական են, բայց նրա շուրջ հավաքված մարդիկ Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավվելու կողմնակից են, ուստի մենք պետք է ակնկալենք, որ փոփոխություններ կլինեն Վրաստանի արտաքին քաղաքականության մեջ, որոնք միտված կլինեն Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, որը նպաստավոր է Հայաստանի համար: Սա հաշվի առնելով, Հայաստանը ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնի հարևան երկրներում տեղի ունեցող փոփոխություններին:
http://haynews.am/hy/1349346451
.