
Եկել է Յուրի Խաչատուրովին ու գնդապետ Միքայել Հարությունյանին մարտահրավեր նետելու ժամանակը
«Հայաստանում չկա կարգապահություն եւ այն հաստատելու համար լուրջ քայլեր չեն արվում: Այդ են վկայում բանակում զինվորների աճող մահերը: Անընդունելի է յուրաքանչյուր հայ զինվորի մահը մեկ այլ հայ զինվորի ձեռքով »,- այսօր «Հենարան» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ Հայաստանի ներքին քաղաքականությանն անդրադառնալով, ասաց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
http://www.aravot.am/2011/12/23/20898/
.

Հայաստանի ներքաղաքական կյանքում կոնֆլիկտը այլևս ընդդիմության և իշխանության միջև չէ, ինչն ավանդաբար էր: Այժմ այս կոնֆլիկտն ավելի շատ իշխող քաղաքական վերնախավի ներսում է՝ Հանրապետական և «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններ միջև: Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը:
Նախորդ շաբաթ ԱՄՆ Ջորջ Մեյսոնի համալսարանի Հակամարտությունների վերլուծության եւ կարգավորման դպրոցը եւ Կարնեգի հիմնադրամը Վաշինգթոնում անց են կացրել ԼՂ հակամարտության վերաբերյալ սիմպոզիում` հայերի եւ ադրբեջանցիների միջեւ ոչ կառավարական երկխոսության ամրապնդման եւ կատարելագործման թեմայով: