RSC

News

Featured

Երկու սցենար

Richard Giragosian

Նախագահական ընտրությունների արդյունքները հարցականի տակ չեն, խնդիրը կայանում է նրանում, թե ինչպիսի ընտրություններ կլինեն: Մի կողմից արդեն պարզ է, որ նախագահ Սարգսյանը կվերընտրվի, մյուս կողմից, շատ կարեւոր է ընտրությունների որակը:

http://henaran.am/archives/135065

.
Featured

Հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են և կմնան մտերիմ

Richard Giragosian

Ինչպես Հայաստանում, ԱՄՆ-ում դա եւս ընտրություն է անհատների` Օբամայի եւ Ռոմնիի միջեւ, սակայն ի հակադրություն Հայաստանի` այն նաեւ ընտրություն է քաղաքական կուրսերի միջեւ: Այսինքն, այս ընտրության արդյունքում կպարզվի` ինչպիսին է լինելու Ամերիկան առաջիկա 4 տարում: Ինչ վերաբերում է Հայաստանի վրա ընտրությունների ազդեցությանը, ապա կարծում եմ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները եղել են ու կմնան մտերիմ եւ դա շարունակական բնույթ է կրում:

http://henaran.am/archives/135069

.
Featured

Ղարաբաղի հարցին Ռոմնին անտարբեր է, սակայն նրան, գուցե, գրավի Ադրբեջանի նավթը

Richard Giragosian

ԱՄՆ-ի նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնին անտարբեր է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը, և նրան գուցե ավելի գրավեն Ադրբեջանի նավթի պաշարները, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը։ ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներից, ով էլ ընտրվի, ըստ քաղաքագետի, հայ-ամերիկյան հարաբերությունները կմնան նույնը՝ դրանք եղել են խիստ մոտ և կշարունակեն այդպիսին մնալ: Սակայն թեկնածուների վերաբերմունքը Ղարաբաղի հարցում, ըստ նրա, տարբեր են:

http://tert.am/am/news/2012/10/29/richard-2

.
Featured

Ինչպե՞ս կանդրադառնա Ռոմնիի կամ Օբամայի ընտրվելը Հայաստանի վրա

Richard Giragosian

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց, թե ինչպես կանդրադառնա նախագահի թեկնածուներ Բարաք Օբամայի կամ Միթ Ռոմնիի ընտրվելը հայ-ամերիկյան և տարածաշրջանային հարաբերությունների, ինչպես նաև ԱՄՆ-ում հայկական լոբբիի աշխատանքի վրա:

http://www.galatv.am/news/view/romney-or-obama-for-armenia.html

.
Featured

Այսօր պակասում է մեկ բանակցային կողմ` դա ԼՂՀ-ն է. Ռիչարդ Կիրակոսյան

Richard Giragosian

Քանի դեռ ԼՂ բանակցային գործընթացում ներգրավված չէ ղարաբաղյան կողմը, ոչ մի արդյունք չպետք է ակնկալել բանակցություններից. այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, վերլուծաբան Ռիչարդ Կիրակոսյանը: 

http://www.1in.am/arm/regional_expert_126744.html

.